Վարսակով ու մրգերով նախաճաշ 🍐🥣
_____
Ձեզ եմ ներկայացնում վարսակով նախաճաշի նոր ու համեղ բաղադրատոմս: Եթե դուք էլ ինձ պես վարսակի շիլա չեք սիրում, սա հանգիստ կարող եք պատրաստել : 😉Ինձ շատ դուր եկավ հատկապես դարչինի, տանձի ու վարսակի համադրությունը: 🥰
Բաղադրիչները 2 անձի համար են՝
🔸Վարսակի փաթիլ- 100 գր
🔸Չիայի սերմ (կարող եք փոխարինել կտավատի սերմով)-2 թ/գ
🔸Դդմի սերմ- 1ճ/գ 🔸Մեղր կամ առանց շաքար օշարակ
🔸Լիմոնի կեղև 🔸Կաթ (ես օգտագործել եմ իմ պատրաստած նուշի կաթը, կարող եք փոխարինել կոկոսով, կամ կեֆիրով) 🔸Վանիլինի էքստրակտ (ըստ ցանկության) 🔸Տանձ- 1 🔸Դարչին- ½ թ/գ 🔸Լիմոնի հյութ- 1/2 👩🍳Բաղադրիչները խառնել ու թողնել սառնարանում ամբողջ գիշեր: Առավոտյան կտրատել տանձը, ավելացնել դարչին ու լիմոնի հյութ: 👩🍳Տանձը ավելացրեք մեր վարսակով զանգվածին ու զարդարեք չրերով (ես սալորաչիր եմ ավելացրել, դուք ցանկացած չիր) :
Սկսեք օրը առողջ նախաճաշով ու թող լավ տրամադրությունը միշտ ձեզ ուղեկից լինի ամբողջ օրվա ընթացքում:🌞❤️
